s.

Բառ յն. ա՛րթրօն. ἅρθρον յորմէ լտ. artus, articulus Նոյն է յասորինաթ, կամ հաթ. այսինքն Տարր. եւ Յօդ, որպէս ս, դ, ն. (ուստի եւ Աթութայք, տառք, այբուբենք)

Առանց արթերն ասէ, որ է՝ ն. զի ո՛չ ասէ, թէ մինչեւ յերորդ երկինն, այլ թէ ցերրորդ երկնի. (Եզնիկ.։)

Եւ զայս աթերբն յայտ առնէ, այսինքն յաւելուածով գրոյն. զի ո՛չ ասաց, արդարութիւն, այլ՝ արդարութիւնն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)

• (սեռ. արթեր) «քերականական յօդ» Եզն. էջ 261. կամ ր ընկած՝ աթր (սեռ. աթեր, գրծ. աթերբ) Ոսկ. փիլիպ. 410, Եփես. 854. Սարգ. բ. պետր. զ. էջ 476։

• = Յն. ἀρϑρον «յօդ», բուն նշանակում է «յօդաւորութիւն, կցում» և գալիս է հնխ. ar «յօդել, կցել, շինել» արմատից, որի ժա-ռանգները տե՛ս արդ և առնել բառերի տակ։-Հիւբշ. 342։

• Նախ ՀՀԲ դրաւ յունարէնից։ ՆՀԲ սրան աւելացնում է նաև լտ. artus, articulus, ասոր. աթ կամ հաթ՝ այսինքն տարը և յօդ։